Wednesday, September 7, 2011

Ձերբակալվեցին եւս երկու սպա

Օգոստոսի 26-ին Եղնիկներ զորամասում անմարդկային խոշտանգումների արդյունքում մահացած շարքային զինծառայող Աղասի Աբրահամյանի քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել են ևս երկու սպա: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ Զինվորական դատախազության հատուկ կարևորագույն գործերով բաժնի պետ Արտակ Հարությունյանը:
Ինչպեսև մի քանի օր առաջ կալանավորված սպայի դեպքում, այս երկու սպայի անունները չեն հրապարակվում անմեղության կանխավարկածի նկատառումներից ելնելով:
Այս պահի դրությամբ Աղասի Աբրահամյանի մահվան գործով ձերբակալված եւ կալանավորվածների թիվը չորսն է: Նրանցից երեքը սպա են, իսկ մեկը շարքային զինծառայող:

No comments: