Thursday, September 1, 2011

Հայկական կուսակցություններին անդամագրվելու առանձնահատկությունները

Bnaban.am. 1-9-2011- Հայաստանում պաշտոնապես գրանցված 75 կուսակցություն կա, և դրանցից 20-25 քիչ, թե շատ տեսանելի գործնեություն են ծավալում, սակայն պարադոքսն այն է , որ այդ կուսակցություններում գրանցված անդամների ընդհանուր թիվը` գերազանցում է հանրապետության ազգաբնակչության թվաքանակը:
Նմանապես և ավելորդ է խոսել, այդ թվով «ուրույն, յուրահատուկ գաղափարախոսություններ»-ի մասին, չնայած որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր կուսակցություններն էլ նշում են, որ իրենց շարքերն համալրում են միմիայն «գաղափարակիցները»:
«Հայացք» թերթը որոշել է պարզել իրականությունը:
Թերթի խմբագրի հանձնարարությամբ, լրագրող Գայանե Առաքելյանը փորձել է 4օրվա ընթացքում անդամագրվել հնարավորինս շատ կուսակցությունների: Ընտրվել էին առավել հայտնի 19 կուսակցություններ:
«Եվ, ո՜վ զարմանք. լրագրողը չորս օրում անդամագրվեց տասնմեկ կուսակցության: Հինգ կուսակցության գրասենյակները այդ օրերին փակ էին: Իսկ «ամենացնցողն» այն էր, որ ՕԵԿ-ում Գայանեին առաջարկել են կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարի «պատվավոր պաշտոնը»,_ տեղեկացնում է «Հայացքը», և հավելում,_ «Ինչեւէ: Մեր թերթի վաղվա համարում կարդացեք Գ. Առաքելյանի «ռեպորտաժը» երկրի տասնմեկ կուսակցությունների գրասենյակներից: Ի դեպ, իր այդ հոդվածում նա կհայտարարի բոլոր կուսակցություններից դուրս գալու մասին»:
Այսպիսի հետաքրքրաշարժ պատկեր, կուսակցությունների նախընտրական առօրիայից:

No comments: