Friday, September 30, 2011

Վոլֆգանգ Վիպերման. հրեաների ցեղասպանությունը բացառիկ չէ, պետք է դիտարկել նաեւ Հայոց ցեղասպանությունը

News.am. 30-9-2011- Գերմանացի պատմաբան, տոտալիտարիզմի եւ ծայրահեղականության տեսության հայտնի քննադատ Վոլֆգանգ Վիպերմանը գերմանական «Die Zeit» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության թեմային, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:
Նա հայտարարել է. «Ինչ վերաբերում է Օսվենցիմին, որը դոգմա է, ապա դա անտանելի դոգմա է: Մի անգամ Յադ վա Շեմում համաժողովի ժամանակ ես նշեցի, որ հրեաների ցեղասպանությունը բացառիկ չէ: Դուք պետք է դիտարկեք, օրինակ, գնչուների նացիստական ցեղասպանությունը կամ, հանրավոր է նույնիսկ, հայերի ցեղասպանությունը»:

No comments: