Thursday, September 1, 2011

Միկլոշկո. Արցախցիները գիտակցում են, որ զենքը վայր դնելը դեռևս վաղ է

Panorama.am. 1-9-2011- ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին Արցախի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել են Սլովակիայի Հանրապետության առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին ու Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
«Արցախի Հանրապետությունը ծնվել է իր գոյությունը պահպանող ծանրագույն պատերազմի պայմաններում: Հանրապետության բնակչությունը ցուցաբերել է իր զարմանահրաշ հպարտությունը և հայրենասիրությունը: Պաշտպանել են իրենց ընտանիքները` կանանց, երեխաներին, պաշտպանել են իրենց հողը և նվաճել են հաղթանակ այդ կռվում:
Մենք այցելել ենք Ձեր երկիրը և ականատես ենք եղել, թե ինչպես մարտական սխրանքներին հաջորդել են Ձեր ժողովրդի անսահման աշխատասիրությամբ ձեռք բերված նվաճումները և հնադարյան քրիստոնեական մշակույթի պահպանման գործի նկատմամբ մեծ հոգատարությունը: Արցախի ժողովրդի հայրենասիրության դրսևորումը շարունակվում է և այսօր: Արցախցիները գիտակցում են, որ զենքը վայր դնելը դեռևս վաղ է. չեն կարող հրաժարվել իրենց հայրենասիրական պարտքի կատարման անհրաժեշտությունից, միաժամանակ կառուցում են իրենց երկիրն, իրենց քաղաքներն, իրենց գյուղատնտեսությունն, իրականացնում իրենց տեխնիկայի արդիականացումը:
Արցախի բնակչությունն անկասկած ունի բարոյական իրավունք` ունենալու ողջ աշխարհի զորակցությունը: Ցանկանում ենք Ձեզ և Ձեր ժողովրդին խաղաղություն, հաջողություններ ձեր երկրի ծաղկման ու զարգացման գործի կազմակերպման հարցում և Աստված տա Ձեզ ու Ձեր համաքաղաքացիներին կյանքը լիովին վայելելու հնարավորություն»,-ասված է Բ. Սահակյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Արցախի հետ:

No comments: