Thursday, September 1, 2011

Կաթողիկոսը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Ուրախություն է մեզ համար, որ այսօր Արցախի հայրենասեր ժողովուրդը, արժևորելով իր հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախությունը, ստեղծագործ աշխատանքով և արի կամքով շարունակում է Հայրենի երկրի բարեշեն և ազատ կյանքի կառուցումը` հաղթահարելով նոր ժամանակների մարտահրավերները և հաստատելով իր ընթացքը ժողովրդավարական արժեքների մեջ, որոնք ապահով կյանքի նոր հորիզոններ են բացում մեր զավակների համար:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնառաք օրհնությամբ անվրդով խաղաղության ու առաջընթացի մեջ պահի Արցախ աշխարհը` պարգևելով մեր բարեպաշտ ժողովրդին հարանոր ձեռքբերումներ` ի սեր ազգային մեր կյանքի առավել զորացման և հայրենանվեր ու հավատաշեն նոր արարումների իրականացման»:

No comments: