Sunday, September 11, 2011

ԼՂ բանակցություններում Սարկոզին հնարավոր է՝ փոխարինի Մեդվեդևին

Tert.am. 10-9-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշմամբ` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում յուրահատուկ «ռոտացիայի» շրջանակում գլխավոր միջնորդի պարտականությունները հնարավոր է՝ Ռուսաստանից փոխանցվեն Ֆրանսիային՝ նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Այս մասին հաղորդում է Regnum–ը` վկայակոչելով իր անանուն դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ իրականացվելիք փոփոխության հետ մեկտեղ հնարավոր է` գործի դրվեն «խաղաղության պարտադրման» նոր միջազգային մեխանիզմներ, այդ թվում` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում ՄԱԿ–ի մանդատով վերահսկվող տարածքի ստեղծում, ինչին կհաջորդի վիճելի տարածքում միջազգային խաղաղապահների տեղակայմանը։

No comments: