Thursday, September 22, 2011

Ահմադինեժադը խոստովանել է, որ նոր ԱԷԿ–ներ կառուցելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ

Tert.am. 22-9-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։ «Մենք նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ ակտիվ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ,–ասել է Ահմադինեժադը և հավելել,– Մենք ատոմակայանի կառուցման վերաբերյալ սեփական պլան ունենք, բայց այս նախագծում ևս, անկասկած, կօգտագործենք միջազգային փորձագետների փորձը»։
Իրանում օրեր առաջ պաշտոնապես գործարկվեց Բուշերի նոր ատոմակայանը, որը առաջինն է ողջ Մերձավոր Արևելքում: Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, գործարկմանը ներկա է եղել նաև ռուսական պատվիրաիկությունը։
Բուշերի շինարարությունը սկսվել է 1974թ.–ին՝ գերմանական «Kraftwerk Union AG» ընկերության կողմից, սակայն 1979թ. իսլամական հեղափոխությանը հաջորդած ամերիկյան էմբարգոյի պատճառով գերմանացիները հրաժարվեցին շարունակել աշխատանքները։ 1995թ. ԱԷԿ-ի շինարարությունը ավարտին հասցնելու խնդրանքով Իրանը դիմեց ռուսական «Ռոսատոմ» ընկերությանը, որն էլ 1 միլիարդ դոլարի դիմաց ավարտին հասցրեց շինարարությունը։
Նշենք, որ Արևմուտքը բազմիցս քննադատել է Ռուսաստանին՝ նախագծին մասնակցելու համար։

No comments: