Thursday, September 22, 2011

Կրկնակի աճել է թուրք դիմորդների հետաքրքրությունը հայերենի նկատմամբ

Panorama.am. 22-9-2011- Թուրքիայի Կայսերի (նախկին Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում անցած տարի բացված հայերեն և եբրայերեն լեզուների ու գրականության ամբիոնների նկատմամբ հետաքրքրությունն աճել է թուրք դիմորդների շրջանում: Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է համալսարանի պրոռեկտոր Մեթին Հյուլագյուն: Նրա տեղեկացմամբ` 2011-ի ընդունելությանն արձանագրվել է հիշյալ բաժիններ դիմած ուսանողների թվի շեշտակի ու կրկնակի աճ: Այսպես` եբրայերենի բաժին են ընդունվել 28-ից դիմածներից 20-ը` նախորդ տարվա 12-ի փոխարեն: Իսկ հայոց լեզվի և գրականության բաժին են ընդունվել 15 դիմածներից 12-ը` նախորդ տարվա 6-ի փոխարեն:
Մեթին Հյուլագյուն վստահեցրել է, որ եբրայերենի ու հայերենի ապագա թուրք մասնագետները հաստատ գործազուրկ չեն լինի: Նրանց պահանջարկը մեծ է թե մասնավոր սեկտորում և թե հանրային ոլորտում:
«Թուրքիան առևտրական և մշակութային կապերի մեջ է Իսրայելի ու Հայաստանի հետ: Այդ լեզուները լավ յուրացնող մեր շրջանավարտները հանգիստ կարող են աշխատանք գտնել մեծ ընկերությունների արտահանման կամ ներմուծման բաժանմունքներում»,- ասել է Հյուլագյուն:

No comments: