Thursday, September 29, 2011

Էվանսը չի ափսոսում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար

Tert.am. 29-8-2011- Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը չի ափսոսում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար։ «Երբ որ ես ճշմարտացի խոսեցի պատմության մասին 2005թ. Կալիֆոռնիայում, ես գիտեի, որ բացասական հետևանքներ կլինեն ինձ համար, գլուխս կկտրե՞ն, թե՞ ձեռքիս կխփեին, չգիտեի»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» հերթական քննարկման ժամանակ ասաց նա:
Դեսպանը նշեց, որ 2005թ. ԱՄՆ-ում ինքը կանգնել էր երկընտրանքի աջռև ՝ կամ պետք է հարեր ԱՄՆ քաղաքականության մեջ 1915 թվականի վերաբերյալ համաձայնեցված հայտարարություններին, որոնք ինքը համարում էր ապակողմնորոշող, կամ էլ պետք է գիտնականանների առջև անկեղծ արտահայտվեր Հայոց ցեղասպանության մասին: «Սա երկընտրանք էր, և ես մտածեցի, որ ինձ համար այլընտրանք չկար, քան խոսել այս մասին անկեղծ, և ես չեմ ափսոսում դրա համար»,- նշեց նախկին դեսպանը:
Նա նշեց, որ իր անկեղծության համար իրեն պատժելու միջանկյալ լուծում գտան, անմիջապես չազատեցին աշխատանքից, 18 ամիս պահեցին, «բայց երբ Բուշը նշանակեց իմ հաջորդին, հասկացա, որ ժամանակն է իրերը հավաքելու: Ինձ գործից չազատեցին, և ես ստանում եմ իմ թոշակը»:

No comments: