Thursday, September 29, 2011

Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծը խթանելու է ողջ տարածաշրջանի զարգացմանը

Panorama.am. 29-9-2011- Ինչպես հաղորդել են Իրանի իսլամական հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական բաժնից, Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և զրույցի հիմնական թեման եղել է Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղային նախագիծը: Այս մասին հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Մ. Ահմադինեժադը, ընդգծելով վերոհիշյալ նախագծի ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտների շուտափույթ հաղթահարման կարևորությունը, նշել է, որ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծն ունենալու է պատմական նշանակություն ողջ տարածաշրջանի համար:
Հեռախոսազրույցի վերջում Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադին՝ ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցրած վճռական և տպավորիչ ելույթի կապակցությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ երկաթգիծը մոտ ապագայում կգործարկվի:

No comments: