Thursday, September 8, 2011

Հակաիրանյան կարգախոսներ` Ադրբեջան-Ղազախստան խաղում

Panorama.am. 7-9-2011- Ֆուտբոլի եվրոպայի առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում կայացել է Ադրբեջան-Ղազախստան հանդիպումը: Հատկանշական է, որ խաղի ընթացքում հնչել են շատ քաղաքական կարգախոսներ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, մի խումբ երիտասարդներ վանկարկել են հակաիրանական կարգախոսներ, ինչպես նաև բարձրացրել են պաստառներ` Հյուսիսային Իրանի` Ուրմիա լճի էկոլոգիական խնդրի պահանջով:
Ադրբեջանցիների Համաշխարհային կոնգրեսի ակտիվիստների հաղորդած տեղեկության համաձայն, ոտիկանությունը ձերբակալել է 9 երկրպագուներին, որոնք տեղափոխվել են Նարիմանովի շրջանի 17-րդ ոստիկանական բաժանմունք:

No comments: