«ԱԶԳ» , 29-09-2011- Իրանահայ արձակագիր Խաչիկ Խաչերի պարսկերեն թարգմանությամբ հրատարակության է պատրաստվում պոլսահայ մեծ բանաստեղծ Զահրատի 121 բանաստեղծություններից կազմված ընտրանին: Սա նրա բանաստեղծական թարգմանության առաջին փորձն է: Գիրքը տպագրության արտոնություն է ստացել «Էբթեքարե Նո» հրատարակչության կողմիցՙ հայերեն բնագրին զուգահեռ պարսկերեն թարգմանությամբ: Նախապես այս բանաստեղծություններից մի քանիսը տպագրվել էր «Գոհարան» հանդեսում, այս մասին հաղորդում է Իրանի ուսանողների լրատվական ցանցը (ԻՍՆԱ):
Մյուս կողմից, ինչպես տեղեկացնում է «Ալիք» օրաթերթը, 2011-ի «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակը (Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Անթիլիաս) շնորհվել է իրանահայ արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերինՙ «Իմ ճակատագրի ծովը» պատմվածքների եւ վիպակների վերջին ժողովածուի համարՙ տպագրված Բեյրութում: Պատմվածքների մի մասը ներառված էր 2010-ին Թեհրանում հրատարակված պարսկերեն ժողովածուում:
Խաչիկ Խաչերն այժմ աշխատում է «20-րդ դարի գերմաներեն պատմվածքների անթոլոգիա» հատորի վրա, որն ընդգրկում է գերմանացի 37 գրողների 37 պատմվածքներ: Գիրքը լույս է տեսնելու Երեւանում:

No comments:
Post a Comment