News.am. 27-9-2011- Ամերիկյան կողմից բողոքի նոտա ստանալուց հետո, Թուրքիայի Գյուղատնտեսական բանկն ու Կենտրոնական բանկը պաշտպանական ճառ են ուղարկել Կալիֆորնիայի դաշնային դատարան, որտեղ այդ բանկերի դեմ փոխհատուցման հայցեր են ներկայացրել Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգները:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գյուղատնտեսական բանկի եւ Կենտրոնական բանկի ուղարկած համատեղ պաշտպանական ճառում նշվում է, թե իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում 1915-ին հայերից բռնագրաված ունեցվածքի համար, քանի որ Թուրքիայի հանրապետությունը ստեղծվել է 1923-ին:
Նախորդ տարի Ալեքս Բակալյանի գլխավորությամբ, թուրքական բանկերի դեմ ներկայացված հայցում նշվում է, որ Ադանայում իրենց ընտանիքին պատկանող հողատարածքները 1923-ին փոխանցվել են Գյուղատնտեսական բանկին: 4 կտոր հողատարածքներից մեկի վրա կառուցվել է Ինջիրլիքի ռազմաբազան, որը վարձակալությամբ հանձվել է ԱՄՆ-ին: Հայցի մեջ թուրքական բանկերից պահանջվում է հողերի արժեքը՝ 63 միլիոն դոլար եւ Ինջիրլիքի վարձակալությունից ստացած եկամուտների մի մասը, որոնք ընդհանուր կազմում են 100 միլիոն դոլար:

No comments:
Post a Comment