Sunday, September 11, 2011

Ս. Գրիգորյան. Ադրբեջանը բանակցություններից դեռ դուրս չի գա«Ադրբեջանի միացյալ

Aysor.am. 10-9-2011- ժողովրդական ճակատ» կուսակցությունն ադրբեջանական իշխանություններին օրերս կոչ է արել հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Նրանց կարծիքով՝ Տաջիկստանում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունից հետո, որում ասվում էր, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի հրաժարվի անկախությունից, պետք է միջնորդներին ու միջազգային հանրությանն իրազեկել, որ Ադրբեջանը դադարեցնում է բանակցային գործընթացը։
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Aysor-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներում Ադրբեջանը դժվար թե դուրս գա բանակցային գործընթացից. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամարձակվի միջազգային հանրության դեմ դուրս գալ։ Ի՞նչ է նշանակում՝ դուրս գալ Մինսկի խմբից, նշանակում է, որ պետությունը դեմ է դուրս գալիս Ռուսաստանին և Եվրամիությանը, նույնիսկ ԱՄՆ-ին։ Չեմ կարծում, որ այսօր Ադրբեջանը պատրաստ է նման քայլի։ Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի պետական բուրգը կառուցված է այնպես, որ գլխավորը երկրի նախագահն է։

Ժողովրդավարությունն Ադրբեջանում բավական ցածր է, ու չեմ կարծում, որ նմանատիպ շարժումները մեծ ալիք կարող են տալ, այնքան մեծ, որոնք կարող են էականորեն փոխել Ադրբեջանի քաղաքականությունը»,- նշեց Ստ. Գրիգորյանը։

Քաղաքագետի կարծիքով, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը նման քայլի գնա՝ դա բավականին մեծ նվեր կլինի Արցախին ու Հայաստանին։ «Ադրբեջանը միշտ էլ փորձ է արել արցախյան հարցը տեղափոխել այլ՝ ՄԱԿ-ի հարթություն, սակայն դա էլ նրան չի հաջողվում, որովհետև և՛ ՄԱԿ-ը, և՛ Եվրախորհուրդը ինչ-որ չափով առնչվում են խնդրի հետ։ Բայց, գլխավոր ձևաչափը Մինսկի խումբն է, որովհետև այն այսօր գերիշխող կառույց է՝ միջազգային իր բոլոր գլխավոր դերակատարումներով։ Չեմ կարծում, որ նման զարգացումներ կլինեն, չեմ կարծում, որ կտրուկ քայլերը կաջակցեն Ադրբեջանին»,- ընդգծեց Ստ. Գրիգորյանը։

No comments: