News.am. 20-9-2011- Իրանում զորահանդես է տեղի ունեցել` նվիրված իրնա-իրաքյան պատերազմի սկսման 31-րդ տարեդարձին, հաղորդում է Associated Press-ը:Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են բալիստիկ հրթիռներ: Այս անգամ, ինչպես նաեւ 2010-ին, ռազմական զինանոցի ցուցադրությունը չի շրջանցել կոշտ վառելիքով գործող «Երկիր-Երկիր» տիպի «Սաջիլ» հրթիռները, որոնց հեռահարությունը 2 հազար կմ է:
Զորահանդեսին մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները, բացի այդ ներկայացվել է օդուժի վերջին մշակումները:
Նշենք, որ զորահանդեսն ընթանում է Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին վերջերս քննադատել էր Թուրքիային` իր տարածքում ՆԱՏՕ-ի նախազգուշացման ռադարներ տեղակայելու համար: Նա հայտարարել էր, որ Իրանը թույլ չի տա ագրեսիա իր երկրի շահերի դեմ: Նրա խոսքով, Իրանը կարծում է, որ «ամերիկյան եւ արեւմտյան ներկայությունը կործանարար է մահմեդական աշխարհի համար»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment