Սկսած 1999 թ-ից, ամեն տարի սեպտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հովանու ներքո գործող «Նոր Սերունդ» մշակութային միությունը կազմակերպում է Հայաստանի Անկախությանը նվիրված փառատոն: Այս տարի նույնպես Verdugo Park-ում հավաքվել էին հազարավոր հայեր և ամերիկացիներ` նշելու Հայաստանի Անկախության տարեդարձը: Ինչպես հայտնում է Massispost-ը, միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը, Կալիֆոռնիայի խորհրդարանի ներկայացուցիչ Անտոնի Պորտանտինոն, Գլենդելի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների անդամներ:Միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, որոնց թվում էր նաև «Թաքնված տաղանդներ» հեռուստաշոուի հաղթող 12-ամյա Էլիանա Հակոբյանը:
«Ամենամյա այս միջոցառումը հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր Հայաստանի մասին ոչինչ չգիտեն, ծանոթանալ մեր մշակույթին և պատմությանը»,-իր խոսքում ասել է ՍԴՀԿ «Նոր Սերունդ» մշակութային միության ատենապետ Հարութ Տեր-Դավթյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment