Հայազգի երգիչը վախճանվել էր Հունաստանում օգոստոսի 8-ին երկու տարի առաջ եւ իր կտակում ցանկություն էր հայտնել թաղվել Դիարբեքիրում: Թուրքական կառավարությունը մերժել էր ցանկություննՙ ասելով, որ նա Թուրքիայի քաղաքացի չէր:
«Նախարարության որոշումով մարդիկ, որոնք Թուրքիայի քաղաքացի չեն, կարող են թաղվել այս հողում: Պետք է հարգեին Տիգրանի ցանկությունը, բայց նրանք մերժեցին, որովհետեւ նա հայ էր», հայտարարել է Չեթինօղլունՙ ակնկալելով աջակցություն բոլոր նրանց կողմից, ովքեր հավատում են ժողովուրդների բարեկամությանը:
Կառավարության մերժումից հետո Տիգրանի ընտանիքը դիմել էր արտգործնախարարություն եւ մշակույթի նախարարություն, բայց դրական պատասխան չստանալով, երգիչ Արամ Տիգրանի մարմինը ի վերջո հողին էր հանձնվել Բրյուսելում:
«Տիգրանի հորինած երգերը բազմաբնույթ էին: Նա նաեւ երգում էր տարբեր լեզուներով եւ բոլորովին զարմանալի չէ, որ հայ լինելով նա մեծապես նվիրված էր քրդական երաժշտությանը: Մենք կոգեկոչենք նրա հիշատակը Դիարբեքիրում հոկտեմբերի 15-ին», եզրակացրել է Չեթինօղլուն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment