Saturday, September 10, 2011

Այս ամենից ինչ ենք եզրակացնում: Դժվար չէ կատարել շատ պարզ հաշվարկներ:

«Լրագիր» 9-9-2011- 1. Եթե Տեր-Պետրոսյանից հոգուտ Սերժ Սարգսյանի խլվել է 220,000 ձայն, ինչպես ստացվում է ըստ ամերիկացիների պնդումների, ապա Սերժ Սարգսյանը հավաքել էր մոտավորապես նույնքան ձայն ինչ Տեր-Պետրոսյանը, եւ չէր կարող առաջին փուլով հաղթող հռչակվել: Իսկ եթե հաշվի առնենք, որ ընտրողների թիվը նույնպես կեղծվել է,- դա էլ են ամերիկացիները նշել անգամ բաց պաշտոնական զեկույցներում, մեր տվյալներով մոտ 500,000-ով, ապա ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի ձայների տոկոսը պետք է հաշվել ոչ թե պաշտոնական 1,600,000-ից, այլ 1,100,000-ից: Այդ դեպում կստանանք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է հենց առաջին փուլում:

2. Ամերիկացիների գնահատականներով, ավագանու ընտրություններում կեղծումները տոկոսային առումով եղել են մոտ 15-25 տոկոս միայն հոգուտ ՀՀԿ-ի, բայց նաեւ եղել են հավելյալ կեղծումներ հոգուտ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի: Այսինքն, նորից պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ Հայ Ազգային Կոնգրեսը իրականում անցել էր հաղթանակի համար անհրաժեշտ 40 տոկոսի շեմը, հասնելով մոտ 50-60 տոկոսանոց արդյունքի: Այսինքն, մենք հաղթել ենք եւ նախագահական, եւ Երեւանի ավագանու ընտրություններում:

3. Ուրեմն մենք մեր այս երկրում ունենք վերից վար ապօրինի իշխանություն, որի ոչ լեգիտիմությանը /այս հրապարակումներից հետո/ աշխարհում եւ Հայստանում այլեւս ոչ ոք չի կասկածում: Կեղծիքների բացահայտված ծավալները ապացուցում են, որ մենք Հայաստանում ունենք ոչ թե ընտրություններ, այլ պետական իշխանության ուզուրպացիայի մի ամբողջ մեքենա: Եւ հասկանալի է, որ մեր հիմնական գործը պետք է դառնա այդ մեքենայի կազմաքանդումը:
Այս նպատակով մենք սկսել ենք քաղաքական գործընթաց, որի նպատակն է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պարտադրումը իշխող ռեժիմին: Սկզբից ռեժիմին թվաց, թե համաձայնելով անգամ մեր նախընտրած օրակարգով, բանակցությունների եւ տարածելով ասեկոսեներ գործարքի մասին, կհաջողվի վարկաբեկել Կոնգրեսին: Դրան մենք հակադրեցինք ուղիղ եթերով բանակցությունները տալու մեր պահանջը, որը` մերժելուց հետո բացարձակ թափանցիկ դարձրինք ամբողջ բանակցային գործընթացը: Իսկ իշխանության ոչ լեգիտիմությունը ապացուցող մեր 85 էջանոց փաստաթուղթը ընդհանրապես ոչնչացրեց երկխոսությունը որպես Կոնգրեսի վարկաբեկման միջոց օգտագործելու իշխանությունների հույսերը: Մեր ակտիվիստների վրա օգոստոսի 9-ի հարձակումը եւ հակառակ մեր տված երաշխիքների` Տիգրան Առաքելյանի կալանքի տակ պահելը իշխանությունները օգտագործում են` երկխոսությունը վիժեցնելու եւ արտահերթ ընտությունների վերաբերյալ վերջնական պատասխան տալուց խուսափելու համար: Ուրեմն, մեզ այլ ելք չի մնում, քան պարտադրել այդ վերջնական պատասխանը ժողովրդի հավաքական հզորության ուժով: Ուստի մենք սկսում ենք հանրահավաքների մի ամբողջ արշավ, որը գնալով ահագնանալու է եւ հաճախակիացնելով մեր զանգվածային միջոցառումները հասցնելու է մեր պայքարը մի այնպիսի գագաթնակետի, որ ռեժիմը ստիպված լինի նահանջել եւ ընդունել ժողովրդի հաղթանակը:

No comments: