Saturday, September 10, 2011

Լեւոն Զուրաբյան. Որքան ձայն է կեղծվել

Ցանկանում եմ նախեւառաջ անդրադարձ կատարել վերջերս գաղտնազերծված սենսացիոն բացահայտումներին, որոնք վերաբերում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագետների գաղտնի զեկույցներին` Հայաստանում 2008-2010 թվականներին կատարված իրադարձությունների վերաբերյալ: Ձեզանից շատերը մանրամասներով ծանոթ են այդ զեկույցներին` շնորհիվ միջազգային կայքերում կամ Հայաստանյան մամուլի հրապարակումների: Սակայն, հարկ եմ համարում այս բազմահազարանոց հանարահավաքում հնչեցնել այն կարեւորագույն արձանագրումները, որոնք, շնորհիվ այս արտահոսքների, դառնում են ամբողջ միջազգային հանրության սեփականությունը: Եւ այսպես, ԱՄՆ դիվանագետների զեկույցները արձանագրում են, որ
1. 2008 նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը իրականում հավաքել էր ոչ թե 350,000, այլ 490,000-ից 570,000 ձայն:
2. Համաձայն Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վկայության, նախագահական ընտրությունների վերաբերյալ Սհամանադրական դատարանի վճիրռը որոշվել եւ պարտադրվել է Սհամանադրական դատարանին` նախագահական վարչախազմի կողմից բազմատեսակ ճնշումների միջոցով: Այդ պնդումները հաստատվել են նաեւ դեսպանատան ներկայացուցիչների կողմից դատավարության դիտարկման ժամանակ: Ըստ այդ զեկույցի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ներկայացրել է «հզոր ապացույցներ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու համար: Պատասխանող կողմը այնքան անպատրաստ եւ անհամոզիչ էր իր հերքումների մեջ, որ 8 դատավորի աչքերը թռնում էին ճակատը»: Համաձայն նույն զեկույցի, դատավորների սկզբնական սկզբունքային պահվածքը ակնհայտորեն փոխվել է դատավարության ընթացքում, հաստատելով Վալերի Պողոսյանի պնդումը, որ «Ռոբերտ Քոչարյանը ճնշել է դատավորների վրա ԿԸՀ-ի արձանագրությունը հաստատելու նպատակով»:
3. Ամերիկացիների գնահատականներով, Երեւանի ավագանու ընտրություններում նույնպես կատարվել է համատարած եւ սիստեմատիկ կեղծում, քանի որ անգամ հանրապետականների համար ամենաօպտիմիստական սցենարում նրանք կարող էին հավաքել ընդամենը 25-35 տոկոս, մինչդեռ գրանցվել է մոտ 50 տոկոսանոց արդյունք:
4. Մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը եղել է Ռոբերտ Քոչարյանի որոշումը եւ հակառակ հետագայում պատմած բոլոր հեքիաթների կատարվել է նրա անձնական հրամանով:
5. Այս խոշորագույն բացահայտուների ֆոնին նաեւ ցանկանում եմ անդրադառնալ առաջին հայացքից մանր թվացող փաստին, որն ապշեղուցիչ է հենց նրանով, որ ցույց է տալիս, թե ինչ աստիճանի մանր ժուլիկների հետ գործ ունենք մենք եւ միջազգային հանրույթունը: Ամերիկյան դիվանագետների զեկույցների շնորհիվ պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ամենեին մտադրություն չի ունեցել շնորհավորելու Սերժ Սարգսյանին, սակայն Էդուարդ Նալբանդյանը, որն այն ժամանակ Հայաստանի դեսպանն էր Ֆրանսիայում, օգտագործելով իր կապը Ելիսեյան պալատի հետ, ստացել է շնորհավորանքի տեքստի նախագիծը եւ առանց համաձայնեցնելու ֆրանսիացիների հետ, հրապարակել է այն, հաշվարկելով, որ Ֆրանսիացիք չեն ցանկանա անհարմար մի սկանդալի կենտրոնում հայտնվել, հերքելով շնորհավորանքի փաստը: Հիմա դուք հասկանում եք, որ թեեւ մենք նրանց ավազակապետ ենք անվանում, պետք է մեզ հաշիվ տանք, թե իրականում ինչ մանր ժուլիկների հետ գործ ունենք: Եւ հիմա պարզ է, որ Ցյուրիխում, իր թշերը քաշքշելու համար դեմ տալով, Նալբանդյանը ընդամենը վարձահատույց էր լինում` իր ժուլիկությունների համար` ազգային շահերի հաշվին: Չեմ զարմանա, եթե որեւէ Վիքիլիքսի շնորհիվ պարզվի, որ հենց նույն այդ թշերը քաշելու ընթացքում, Նալբանդյանը` Շուրա Բալագանովի անմեղսունակությամբ, մի 20-դոլարանոց է փախցրել Ֆրանսիայի արտգործնախարարի գրպանից:

No comments: