HayNews.am. 27-9-2011- Վերջերս ուշադրության կենտրոնում գտնվող թուրք-իսրայելական հարաբերություններում առկա ճգնաժամի հետաքրքիր կողմն է ցույց տալիս MIGnews.com կայքը:
Այսպես, չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների զգալի վատթարացմանը, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծ աճ է ունեցել, ինչը հաստատում է Իսրայելի էքսպորտի ինսիտիուտի անցկացրած ուսումնասիրությունը:
Մասնավորապես, առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 26 տոկոսով և հատել 2,8 մլրդ դոլարի սահմանագիծը:
Իսրայելը Թուրքիա է արտահանում քիմիկատներ, որոնք կազմում են այդ երկիր արտահանվող իսրայելական ապրանքների 52 տոկոսը:
Իսրայելը Թուրքիային է մատակարարում նաև գյուղատնտեսական ապրանքները, տեքստիլ, մետաղներ, թուղթ, ռետին:
Թուրքիայից ներմուծումը նույնպես ավելացել է` գրանցելով 23 տոկոսի աճ: Թուրքիան Իսրայել ներմուծման ծավալներով ութերորդ տեղում է:

No comments:
Post a Comment