Friday, September 30, 2011

British petroleum-ը Ադրբեջանում ծրագրում է 20 մլրդ ֆունտ ստեռլինգ ներդնել

News.am. 30-9-2011- British petroleum-ը ապագայում ծրագրում է Ադրբեջանում 20 մլրդ ֆունտ ստեռլինիգի ներդրում անել: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների նախարար Չարլզ Հենդրին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ներկայումս BP-ն Ադրբեջանում ներդրել է 20 մլրդ ֆունտ ստեռլինգ, իսկ ապագայում ծրագրում է եւս 20 մլրդի ներդրում կատարել», -ասել է բրիտանացի նախարարը: Նրա խոսքով` այդ ներդրման շնորհիվ «կընդլայնվեն Ադրբեջանի նավթատար ենթակառուցվածքները, կամրապնդվի տարածաշրջանից նավթի տեղափոխման անվտանգությունը»:
Նախարարը հատուկ նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ներդրում կատարող երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Բացի նավթագազային ոլորտից, Մեծ Բրիտանիան մտադիր է նաեւ ներդրումներ կատարել ֆինանսական, շինարարության եւ այլ ոլորտներում:
Բրիտանական ընկերությունները, ըստ նրա, պատրաստ են նաեւ Ադրբեջանում նոր նավթավերամշակող գործարան բացել:


No comments: