Thursday, September 1, 2011

EBU–ն «Եվրատեսիլ 2012»–ի համար Ադրբեջանից գրավոր երաշխիքներ է պահանջում

Tert.am. 1-9-2011- Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU) կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին գրավոր երաշխիքներ տրամադրել, որ «Եվրատեսիլ 2012»–ի մասնակիցների և հյուրերի համար Բաքվում կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է contact.az–ը, նշված է «Եվրատեսիլ 2011»–ի կազմակերպիչների կայքում։
«EBU–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել գրավոր երաշխիքներ տրամադրել, որ օտարերկրացիներին կտրամադրվեն անհրաժեշտ այցագրեր, կապահովվի խոսքի և մամուլի ազատությունը՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,– նշում է contact.az–ը։
Բացի այդ, «Եվրատեսիլ 2011»–ի կազմակերպիչները կոչ են արել Բաքվին վերջ դնել քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման զանգվածային դեպքերին, ինչպես նաև ապահովել քաղաքական և այլ ազատությունները։

No comments: