Thursday, September 1, 2011

Կալիֆոռնիացի տղամարդն իր երեխային լացելու պատճառով ջուրն է նետել

HayNews.am. 1-9-2011- 35-ամյա Սլոան Բրայլսը ճամփորդության է մեկնել իր նոր ընկերուհու և նախկին կնոջից ունեցած երկու որդիների հետ: Միջադեպի ականատեսները պատմել են, որ իր 7-ամյա երեխայի լացից խիստ նյարդայնացած հայրը նրան մի քանի անգամ հարվածել է ու սպառնացել, որ նրան ջուրը կնետի: Իսկ երբ երեխան շարունակել է լաց լինել, հայրը զբոսանավի 85 ուղևորների աչքի առջև երեխային ջուրն է նետել:
Բարեբախտաբար այդ ընթացքում մոտակայքում մի քանի այլ նավեր են եղել, որոնք էլ փրկել են երեխային: Ի դեպ, իր արածից կարճ ժամանակ անց ուշքի եկած հայրը ևս ջուրն է նետվել՝ երեխային փրկելու համար:

No comments: