Tert.am. 13-9-2011- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կզբաղվի սոցիալական ցանցերում «կարգուկանոնը վերահսկելով»՝ Թունիսում և Եգիպտոսում ժողովրդական ընդվզումների սցենարի կրկնություն թույլ չտալու համար։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է ՀԱՊԿ–ի աղբյուրը՝ ընդգծելով, որ խոսքը «գրաքննություն մտցնելու և այլակարծության մասին չէ»։ Ըստ աղբյուրի՝ այդ խնդրի ուղղությամբ արդեն «բարձր մակարդակի փորձագետներ են» աշխատում։
«Բանն այն է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունի ենթահամակարգ, որը թույլ է տալիս ապակայունացնել իրավիճակը ցանկացած, անգամ՝ բարենպաստ երկրներում։ Այդ նպատակի համար կարող են օգտագործվել բջջային կապն ու սոցիալական կայքերը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ներգրավվել ոչ կառավարական կազմակերպությունները»,–ասել է աղբյուրը։
Խոսելով կիբերանվտանգության մասին՝ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ստվերային ինտերնետի գործոնը, որի մասին հունիսին գրում էին ամերիկյան լրատվամիջոցները։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ի պետդեպը ավելի քան 50 մլն դոլար է ներդրել այսպես կոչված այլընտրանքային ցանցի մշակման համար, որի նպատակն է գործել այն երկրներում, որտեղ իշխանությունները արգելափակում են ինտերնետը՝ այդկերպ փորձելով կանխել սոցիալական ցանցերի կողմից համակարգվող զանգվածային բողոքները։

No comments:
Post a Comment