Tuesday, September 6, 2011

Իրանը PJAK-ի զինադադարի առաջարկը մի պայմանով կնդունի

Tert.am. 5-9-2011- Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի խոսնակ, գնդապետ Համիդ Ահմեդը հայտարարել է, թե PJAK-ի (Քուրդիստանի ազատ կյանք) առաջարկը՝ զինադադար կնքել, անկեղծ չէ։
Այս մասին տեղեկացնում է Fırat գործակալությունը՝ վկայակոչելով Fars լրատվականին։
Իրանցի գնդապետը շեշտել է, թե պահապանների կորպուսը երբեք PKK-PJAK-ի հետ բանակցությունների չի նստի, իսկ զինադադարը կլինի, եթե PJAK-ի քուրդ զինյալները հեռանան Իրանի տարածքից։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) իրանյան թեւը՝ PJAK-ը սեպտեմբերի 4-ին Իրանին առաջարկել է զինադադար՝ շեշտելով, որ ռազմական գործողություններով քրդական խնդիրը չի լուծվի։
Նշենք, որ իրանի զինուժը սեպտեմբերի 2-ից սկսել է ցամաքային ռազմական գործողություններ Հյուսիսային Իրաքում գտնվող PJAK-ի զինյալների դեմ։ PKK-ն իր հերթին հայտարարություն է տարածել, թե Իրանի դեմ պայքարում իրենց զինյալները կմիանան PJAK-ին։

No comments: