Tuesday, September 27, 2011

Ադրբեջանի իշխանություններին խայտառակած Wikileaks-ը նրանց համար կեղածարար է

HayNews.am. 27-9-2011- WikiLeaks-ի բացահայտումների հետևանքով բազմիցս խիստ տհաճ իրավիճակներում հայտնված Ադրբեջանն ու նրա ղեկավարությունն արդարանալու համար կոչ են անում «լուրջ չվերաբերել այդ ամենին»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքագիտա-վերլուծական և տեղեկատվական բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը կարծում է, որ «WikiLeaks-ում հրապարակվում են նյութեր, որոնք հեռու են իրականությունից»:
«Այդ նյութերը հիմնվում են անլուրջ աղբյուրների վրա, և դրանց հիմքի վրա քաղաքականություն վարելն անտրամաբանական է»,-ահա այսպես է բնութագրել Wikileaks-ի` իր տերերին խայատառակող հրապարակումներն Ասլանովը:
Նշենք, որ անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը չի հերքել Wikileaks-ում տեղ գտած տեղեկությունների ճիշտ լինելը:

No comments: