Wednesday, September 28, 2011

Բրայզան մեկնաբանում է Wikileaks–ի հրապարակումները

Tert.am. 28-9-2011- Wikileaks–ում հրապարակված տեղեկությունները ԱՄՆ Պետքարտուղարության կողմից գրված պաշտոնական զեկույց չեն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Ինչպես գիտեք, մենք երբեք չենք հաստատել, որ Wikileaks–ում հրապարակված որևէ տեղեկություն հանդիսանում է Պետքարտուղարության կամ որևէ մեկի կողմից գրված զեկույց։ Ամեն դեպքում, հեռագրերը, որոնք, օրինակ, գրում եմ ես կամ մյուս աշխատակիցները, արտացոլում են միայն մեր կարծիքը կամ պարունակում են խորհուրդ։ Դա միայն դիվանագետի գնահատականն է տվյալ իրավիճակին»,– ասել է Բրայզան՝ ընդգծելով, որ ինչպես բոլոր մարդիկ, իր գործընկերները նույնպես անձնական նամակագրության իրավունք ունեն։

No comments: