Tuesday, October 4, 2011

ԵԽԽՎ-ն հետամուտ է լինելու մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտմանը. Մեւլյութ Չավուշօղլու

News.am. 3-10-2011- Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հետամուտ է լինելու 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտմանը եւ լուրջ առաջընթաց է ակնկալում հետաքննությունից:
Ինչպես Ստրասբուրգից NEWS.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, այդ մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մեւլյութ Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում այսօր՝ հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը նստաշրջանում ներկայացնելու են զեկույցը Հայաստանի ժողովրդավարական իստիտուտների մասին: Եվրոպական խորհրդարանականները կանցկացնեն քննարկումներ, իսկ փաստաթղթի վերաբերյալ քվեարկություն կկազմակերպվի հոկտեմբերի 7-ի նիստում:
Հայաստանին վերաբերող բանաձեւի առնչությամբ հայտարարություն են տարածել հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք իրենց մտահոգություն են հայտնել փաստաղթղի հետ կապված եւ նշել որ բանաձեւի որոշ դրույթներ հակասում են ոչ միայն ԵԽԽՎ պահանջներին, որոնք մասնավորապես արտահայտվել են նախորդ բանաձեւերում, այլեւ հակասում է հենց ինքն իրեն, ինչպես նաեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի իշխանության սկզբունքներին, եւ արժեզրկում է ԵԽԽՎ մոնիտորինգի ընթացակարգն ընդհանրապես:

No comments: