Tert.am. 7-10-2011- Այսօր Բաքվի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Մամեդովին։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել նաև Մամեդովի մի քանի կուսակիցներն ու ազգականները։
Դատարանի վճռով Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Վագիֆ Աբդուլաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, կուսակցության Աստարինի շրջանի գրասենյակի ղեկավար Ռուֆֆուլլա Ախունդզադեն՝ 11,5 տարվա ազատազրկման, Մամեդովի ազգականներից Ֆիրդովսի Մամեդռզաևը և Դայանատ Սամեդովը՝ 10–ական տարվա ազատազրկման, կուսակցության անդամներ Զուլֆգուար Միկաիլովն ու Ֆարամազ Աբբասովը՝ 11-ական տարվա ազատազրկման։
Իսլամական կուսակցության առաջնորդն ու ներկայացուցիչները մեղադրվում են «ահաբեկություն ծրագրելու», «անօրինական զենք ձեռք բերելու», «իշխանության բռնի ուժով տապալելու փորձի» մեջ։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանում զանգվածային բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, որոնց մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել կրթության նախարարի՝ դպրոցներում գլխաշորն արգելելու մասին որոշումը։ Իսկ Մովսում Մամեդովն ու նրա մերձավորները ձերբակալվեցին այդ ակցիաների ընթացքում՝ 2011թ. հունվարին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment