Ռոյթերը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով պետական այցով գտնվում է Հայաստանում, հորդորել է Թուրքիային ճանաչել 1915-ի հայերի ջարդերը որպես ցեղասպանություն` սպառնալով Ֆրանսիայում ընդունել օրենք, ըստ որի ցեղասպանության ժխտումը կհամարվի հանցագործություն: Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելելով ցեղասպանության թանգարան և հուշարձան` Սարկոզին մարտահրավեր նետեց Թուրքիային, որը ցանկանում է անդամգրվել Եվրոպական Միությանը, անցյալի հետ հաշվի նստել:
“Հայերի ցեղասպանությունը պատմական փաստ է: Հավաքական ժխտումը ավելի վատ է քան անհատական ժխտումը”, ասել է Սարկոզին հինգշաբթի օրը: “Թուրքիան, որը հզոր երկիր է, պետք է պատիվ համարի պատմությունը վերանայել, ինչպես արել են այլ հզոր երկրներ”, ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիան դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը և նրա մեկնաբանությունները այս նուրբ թեմայի շուրջ կարող են Անկարայի կողմից անախորժ միջամտության արժանանալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment