Saturday, October 1, 2011

Իրանցի հոգևորական. Իլհամ Ալիևը տարածաշրջանի դիկտատորների ճակատագրից պետք է դասեր քաղի

Panorama.am. 1-10-2011- «Իլհամ Ալիևը տարածաշրջանի դիկտատորների ճակատագրից (Ռեզա խան, Աթաթուրք) պետք է դասեր քաղի և մարդկանց ճնշումների չենթարկի»:
Այդ մասին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Իրանի Ռաշթ քաղաքի հոգևորական Ղոլամռեզա Շաֆիին:
Իրանցի հոգևորականը, քննադատելով Ադրբեջանում հեջաբ կրելու համար 12 տարի բանտարկություն նախատեսող օրենքի ընդունումը, ադրբեջանցիներին կոչ է արել չլռել և թույլ չտալ, որպեսզի իսլամական զարթոնքի ժամանակաշրջանում իրենց երկրում ընդդիմանան իսլամին:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը խիստ քննադատության է ենթարկվում Իրանի հոգևորականության և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին հանդես եկավ Ադրբեջանի նախագահին ուղղված քննադատական հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը: Հույս ունեմ, որ պարոն Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ, վերջը սև է լինելու, ժողովրդական զարթոնքը ճնշման ենթակա չէ»:

No comments: