Friday, October 14, 2011

Ադրբեջանը 60.1 մլրդ դոլարի վնաս է կրել Արցախյան հակամարտության հետևանքով

HayNews.am. 14-10-2011- Արցախյան հակամարտության արդյունքում Ադրբեջանը 60.1 միլիարդ դոլարի վնաս է ստացել, հայտարարել է Բաքվում գործող «Կովկասյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Էլդար Իսլայիլովը: Նա հեղինակել է «Ադրբեջանի հետհակամարտության տարածքների վերականգնում. Սկզբունքային հիմքեր» գիրքը եւ շարադրել է իր հաշվարկները:
Ըստ նրա, Ադրբեջանի տարածքների վերականգնման եւ տեսքի բերման համար կպահանջվի 28,4 միլիարդ դոլար: Նա վստահ է, որ Ադրբեջանը ունի նման հնարավորություններ:

No comments: