Friday, October 14, 2011

Apple-ը կունենա նոր տարբերանշա՞ն

Սթիվ Ջոբսի մահը սգացող Apple-ի երկրպագուների նախաձեռնությամբ՝ այժմ համացանցում տարածված է ընկերության ձեւափոխված տարբերանշանը. կծած խնձորի մեջ ուրվագծվում է Ջոբսի կիսադեմը: Հազարավոր ակտիվիստներ այժմ հայտարարում են, որ այս տարբերակը պետք է դառնա ընկերության պաշտոնական լոգոն:
Նկարի հեղինակը Հոնկոնգում ապրող 19-ամյա գրաֆիկական դիզայներ Ջոնաթան Մաք Լոնգն է, ով գաղափարն իրագործել է դեռեւս օգոստոսին, Apple-ից Ջոբսի հեռանալու մասին իմանալուց հետո: Նկարը նա հրապարակել է անձնական բլոգում, սակայն այն ուշադրություն է գրավել միայն Ջոբսի մահից հետո:
Նկարչի խոսքերով՝ Ջոբսի մահից հետո Apple-ն իր մի մասն է կորցրել: Հենց սա է խորհրդանշում նկարը: Մաք Լոնգը հայտնել է, որ արդեն ուղարկել է լոգոյի իր տարբերակը կորպորացիայի նոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին, սակայն վերջինս չի պատասխանել ուսանողի նամակին:

No comments: