Thursday, October 13, 2011

«RTE. News». ԵՄ-ն Թուրքիայից հիասթափված է

Panorama.am. 13-10-2011- Թուրքիայի Եվրամիության հետ կապերի գծով նախարար Էգեմեն Բաղըշը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Թուրքիայի միակ նպատակը ԵՄ լիիրավ անդամակցությունն է, և որևէ այլ նպատակ Թուրքիան չի հետապնդում»: Այս մասին է հաղորդում «RTE. News» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Էգեմեն Բաղըշը մեկնաբանություններ է արել ԵՄ առաջընթացի վերջին զեկույցի վերաբերյալ:
Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ-ին շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները, սակայն նշել է, որ ոչ մի առաջընթաց անցած տարվանից չի գրանցվել: Մտահոգություն է նաև առաջացնում Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև լարվածությունը: Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընդդիմության հիմնական դժկամությունը մուսուլմանական մեծ պետության ընդունումն է, և Թուրքիային առաջարկված «Արտոնյալ գործընկերությունը» այլընտրանքային տարբերակ է:
ԵՄ անդամակցությանը ձգտող երկրների տարեկան զեկույցում, Եվրոպական հանձնաժողովը քննադատության է ենթարկում Թուրքիային, այն բանի համար, որ վերջինս ոչինչ չի անում Կիպրոսի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար:
Ադրադառնալով Միջերկրական ծովում գազի հորոտման վերջին աշխատանքներին, հանձնաժողովը Թուրքիային ասել էր՝ խուսափել սպառնալիքներից, որոնք կարող են հետագա հարաբերությունների սրացման պատճառ դառնալ:
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ թե՛ Բրյուսելը, և՛ թե Անկարան հիասթափված են Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության առաջընթացի բացակայության գործոնից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ:

No comments: