Saturday, October 1, 2011

Գերմանական Bayerngas ընկերությունը մտադիր է մասնակցել Nabucco գազատարի շինարարությանը

News.am. 1-10-2001- Գրեմանական Bayerngas գազային ընկերությունը մտադիր է մասնակցել Nabucco գազատարի շինարարությանը:
Nabucco գազատարով հումքի առեւտրային փոխադրումները, որոնք իրականացվելու են կասպյան տրածաշրջանից դեպի եվրոպական երկրներ` շրջանցելով Ռուսաստանը, ծրագրվում է սկսել 2017 թվականից: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսվում է 2013 թ-ին:
Ավելի վաղ նախատեսվում էր շինարարական աշխատանքներն սկսել 2012 թ-ին, իսկ առաջին փոխադրումները` 2015 թ-ին: Քանի որ նախագիծը քննարկվում է 2000թ. սկզբներից, իսկ նրա իրականացման ժամկետներն անընդհատ հետաձգվում են, մի շարք վերլուծաբաններ ընդհանրապես կասկածում են դրա իրականացմանը: Nabucco նախագծի մասնակիցներ են OMV Gas GmbH (Ավստրիա), Botas (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), S.N.T.G.N. Transgaz S.A. (Ռումինիա), MOL Natural Gas Transmission Company Ltd. (Հունգարիա), RWE (Գերմանիա) ընկերությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրը հավասար չափաբաժին ունի` 16,67-ական տոկոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Nabucco նախագծի մրցակիցն է համարվում «Հրավային հոսքը»` ռուս-իտալա-ֆրանսիական նախագիծը, որը Սեւ ծովի հատակից Նովոռոսիյսկով անցնելու է բուլղարական Վառնա նավահանգիստ: Իսկ հետո նրա երկու ճյուղերը հասնելու են Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ: «Հարավային հոսքը» ստեղծվում է Եվրոպա ռուսաստանյան գազի մատակարարաման դիվերսիֆիկացիայի եւ մատակարարների ու սպառողների կախվածությունը տարանցիկ երկրներից` մասնավորապես Ուկրաինայից եւ Թուրքիայից , նվազեցնելու համար:

No comments: