Saturday, October 1, 2011

Անկարան մտադիր է Թուրքիայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ունեցվածքի վրա արգելանք դնել

7Or.am. 1-10-2011- Թուրքիան մտադիր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և այդ երկրում նրա ընտանիքի ունեցվածքի վրա արգելանք դնել։
Ինչպես հաղորդում է «1news.az»–ը, հղում անելով «Սաբահ» թերթին՝ Թուրքիայում Բաշար Ասադի բանկային հաշիվների վրա 400–500 մլն դոլար կա, իսկ Ռուսաստանում՝ շուրջ 2 մլրդ դոլար։
Ինչպես հաղորդում է թերթը, Թուրքիայում Սիրիայի նախագահի կարողության վրա կալանք կդրվի մոտակա 3 օրում։
Բացի դա, Թուրքիան կարող է նաև արգելել որոշ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն իր երկիր։

No comments: