Հոկտեմբեր 25-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման դրվեցին և առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Գույքի հարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում առաջարկված փոփոխությունները` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն գույքի և հողի հարկերից ազատելու վերաբերյալ:
Այս առնչությամբ հասարակության մեջ, լրատվամիջոցներում ընթացող քննարկումների և հնչող քննադատության առիթով հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայությունն է հայրենի պետության կարևոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին:
Ինչ վերաբերում է ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակին և դրանում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցներին, ապա դրանք ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք բերվել և դեռ արձանագրված են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգևոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, և Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգևոր գրականության վաճառքի և ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ:

No comments:
Post a Comment