Friday, October 14, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների տարածաշրջանային այցի ժամկետները դեռ հայտնի չեն

News.am. 14-10-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի ժամկետները դեռ հայտնի չեն: Այդ մասին հոկտեմբերի 13-ին կայացած բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Այցելություն նախատեսվում է, սակայն ժամկետներն ինձ առայժմ հայտնի չեն: Ես կհարցնեմ ռուսաստանյան համանախագահ Պոպովին: Հիշեցնեմ, որ վերջերս Վիենայում երեք համանախագահների արած հայտարարության գլխավոր թեզը տարածաշրջանային իրավիճակի կայունացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկման մտադրությունն է», - նշել է Լուկաշեւիչը:

No comments: