Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Իրանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարեղանին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Մահմուդ Ահմադինեժադի` Երևան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև տնտեսական ոլորտին առնչվող մի շարք պայմանագրեր կստորագրվեն:
«Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի վերջին հանդիպումը կայացել է ՀՀ Նախագահի` Նոուռուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրան կատարած այցելության ժամանակ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի այցը Երևան նախատեսված էր ս.թ. հունիսի 6-ին, սակայն ստորագրվելիք փաստաթղթերը կարգավորելուն և ավարտական տեսքի բերելուն ավելի շատ ժամանակ տրամադրելու պատճառով կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցի ժամկետը փոփոխվեց:

No comments:
Post a Comment