Saturday, October 1, 2011

Ա. Իսկանդարյան. Հռչակագրով կրկին կարևորվեց տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները

Panorama.am. 1-10-2011- «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդունված եզրափակիչ համատեղ հռչակագիրը բավական հետաքրիր է, բավականին ընդարձակ: Այս մասին ասուլիսում ասաց Կովկաս Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա հետաքրքիր համարեց հռչակագրում ընդունված այն կետը, որը վերաբերում է Հարավային Կովկասին, ըստ որի` այս տարածքում առկա խնդիրները, այդ թվում նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, պետք է լուծվեն խաղաղ պայմաններում` հաշվի առնելով միջազգային նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, իսկ այդ նորմերն իրենց մեջ ներառում են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:
Քաղաքագետը նշեց, որ հռչակագրի այդ կետը («Արևելյան գործընկերության երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև նախկինում միջազգային կազմակերպություններում ընդունված փաստաթղթերի և հայտարարությունների հիման վրա), ըստ էության, Մոսկոկայի և Աստանայի վերահաստատումն էր: Կրկին հստակեցվել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ԵՄ-ի որոշակի մասնակցությամբ: Ըստ նրա, այդ հռչակագիրը տարբերակված մոտեցում է ցուցաբերում հակամարտությունների նկատմամբ:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, Ա. Իսկանդարյանը կարևորեց այն, որ երկրի ղեկավարը խոսեց այն մասին, ինչի մասին շատ է խոսվել տարբեր վերլուծաբանների կողմից, որ Ղարաբաղը ոչ միայն տարածք է, այլ նաև մարդիկ են:
Նախորդիվ` panorama.am/am/politics/2011/09/30/varshava-statment/

No comments: