Thursday, October 27, 2011

Թուրքիայի ԱԳՆ–ը միջազգային համաժողով է կազմակերպում հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Tert.am. 27-10-2011- Ստամբուլում հոկտեմբերի 29-30–ը տեղի է ունենալու «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրա վերակենդանացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից տարածված հաղորդագրությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ համաժողովը, որին մասնակցելու են հայ, ադրբեջանցի, թուրք փորձագետներ, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի համակարգող Սաբինա Ֆրեյզերն ու Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քորի Ուելթը, կազմակերպվում է թուրքական մի քանի համալսարանների և Թուրքիայի արտգործնախարարությանը կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ։

No comments: