Sunday, October 30, 2011

Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները դեմ են Իրանի վրա ռազմական հարձակաման գաղափարին

Panorama.am. 29-10-2011- Իսրայելի բանակի ընդհանուր շտաբի պետը, ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության (Մոսադ) և ներքին անվտանգության գերատեսչությունների ղեկավարները դեմ են Իրանի վրա ռազմական հարձագում իրագործելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի ծրագրերին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը` հղում կատարելո իսրայելական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` վերջերս Իսրայելի ծովային ուժերի նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Աբրահամ Բութսերը ևս հայտարարել էր, որ Իսրայելը չունի այն կարողությունը, որպեսզի հարձակվի Իրանի վրա և կասեցնի վերջինիս միջուկային ծրագրերի իրականացման գործընթացը:
Հավելենք, որ վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարեց, որ ԻՀՊԿ օդային ուժերն համալրված են 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով, դրանից ավելի հեռահարության կարիք Իրանը չունի, քանի որ Իսրայելի հեռավորությունն Իրանից ընդամենը 1200 կմ է, և վերջինիս կարող են հարվածել նույնիսկ Իրանի կենտրոնական Սեմնան նահանգից»:

No comments: