Sunday, October 30, 2011

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած հրատարակիչը

News.am. 29-10-2011- Թուրքիայում ոստիկանությունը KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալել է «Բելգե» հրատարակչատան խմբագիր, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Ռագըփ Զարաքոլուին ձերբակալել են հոկտեմբերի 28-ին Ստամբուլում քուրդ գործիչների դեմ սկսած զանգվածային որսի ժամանակ, երբ ձերբակալվել է 70 հոգի։
Ռագըփ Զարաքոլուի որդին՝ Դենիզ Զարաքոլուն ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ին։
Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի գարնանը այցելել էր Հայաստան։

No comments: