Monday, October 31, 2011

Թուրք ոստիկանները մահակներով ծեծել են քուրդ պատգամավորներին

News.am. 30-10-2011- Թուրքական զինուժի գործողությունների ընթացքում սպանված 23 քուրդ զինյալների դիակները ընտանիքներին չհաձնելու դեմ Դիարբեքիրում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունը մասնակիցների դեմ ուժ է կիրառել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Դեմոկրատական հասարակության կոնգրես»-ի (DTK) եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ելույթով հանդես են եկել Մուշից եւ Բաթմանից ընտրված քուրդ պատգամավորներ Դեմիր Չելիքն ու Այլա Աքաթ Աթան։
Այն պահին, երբ հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել Դեմիր Չելիքը, ոստիկանները փորձել են ցրել ակցիան՝ օգտագործելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։
Բախման ընթացքում ոստիկանները մահակներով ծեծել են նաեւ քուրդ պատգամավորներին։

No comments: