Monday, October 31, 2011

Իրանական բանակը նոր ծովային հրթիռներ կունենա

«Լրագիր» 31-10-2011- Իրանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է շատ մոտ ապագայում զինված ուժեր առաքել ծովային տեղակայման հրթիռներ: Ինչպես տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, Զաֆար անվանումը ստացած թևավոր հրթիռներով բանակը կզինվի ամենամոտ ապագայում:
Ավելի վաղ Վահիդին տեղեկացրել էր , որ այդ հրթիռները բարեհաջող անցել են բոլոր փորձարկումները և պարզվել է, որ Զաֆարը ծովային տեղակայման աշխարհի ամենաարագ հրթիռն է:
Վերջին տասնամյակում Իրանը մեծ առաջընթաց է արձանագրել սպառազինության, հատկապես հրթիռաշինության զարգացման բնագավառում:

No comments: