Friday, October 14, 2011

Ադրբեջանը կրկին սպառնում է պատերազմի վերսկսմամբ

Diplomat.am. 14-10-2011- «Լեռնային Ղարաբաղի հարցում ներկայիս «ստատուս քվոյի» պահապանումը կարող է հանգեցնել պատերազմի: Եւ միջազգային հանրությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ղարաբաղյան խնդրի լուծման համար Ադրբեջանը պատերազմ չսկսի։ Սակայն, Ադրբեջանի նախագահը բազմիցս անգամ հայտարարել է, որ Ադրբեջանի համբերությունն անսահման չէ»:
Նման հայտարարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը:
Նա խոսքերով Ադրբեջանը չի կարող սպասել, որ հակամարտությունում ստատոս քվոն անվերջ պահպանվի։ Իր տարածքային ամողջականության պահպանման համար Ադրբեջանն օգտագործում է ինչպես իրավական, այնպես էլ այլ միջոցներ: «Միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, պահանջում են փոխել ներկայիս իրավիճակը՝ դրա պահպանումը համարելով անընդունելի։ Ադրբեջանին փորձում են ետ պահել այլ միջոցների կիրառումից։ Ադրբեջանը միլիտարիստական պետություն չէ, նա որևէ մեկի հողերի նկատմամբ հավակնություն չունի։

«Ադրբեջանի գլխավոր նպատակը սեփական պետության ինքնիշխանության պահպանումն է, տարածքային ամբողջականության և քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնումն ու տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Այդ պատճառով Ադրբեջանը ռազմական գործողություններ չսկսելու համար փորձում է առավելագույն կերպով օգտվել բանակցային գործընթացից։ Սակայն եթե ստատուս քվոն չփոխվի, Ադրբեջանը, անկասկած, կօգտվի իր իրավունքից»։

No comments: