Monday, October 3, 2011

Թուրքիան հայտարարել է, որ հաջորդ տարվանից Ռուսաստանից գազ չի գնի

HayNews.am. 2-10-2011- Թուրքիան չի պատրաստվում երկարաձգել Ռուսաստանի հետ ունեցած գազի պայմանագիրը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական կողմը երկար ժամանակ անարդյունք բանակցում էր Ռուսաստանի հետ գազի գնի իջեցման շուրջ: Օրերս Թուրքիայի էներգետիկայի նախարարը սպառնացել էր դադարեցնել գնել ռուսական գազը, ինչը ևս մեկ անգամ հաստատել է իր ելույթով:
Յըլդըզը նշել է, որ Թուրքիան չի երկարաձգի Ռուսաստանի հետ ունեցած պայմանագիրը, որը լրանում է այս տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ Թուրքիան Ռուսաստանից գազ է ստանում երկու ուղղություններով` Ուկրաինայի ու Բուլղարիայի տարածքով և Սև ծովի հատակով:

No comments: