Monday, October 31, 2011

Թուրքիայում դատարան է տարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն

News.am. 31-10-2011- Թուրքիայում ոստիկանության կողմից KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում 2 օր առաջ ձերբակալված «Բելգե» հրատարակչատան խմբագիր, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին ներկայացրել են դատարան։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան ոստիկանությունում նախնական հետաքննության ավարտից հետո քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մի քանի ղեկավարներ, պրոֆ. Բուշրա Էրսանլըն եւ «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուն ներկայացվել են Ստամբուլի Բեշիքթաշի դատարան։
Դատարան տանելու ճանապարհին ձերբակալվածների մի մասը լրագրողներին մատներով հաղթանակի նշան է ցույց տվել՝ բացականչելով. «Եթե արդարություն կա, մենք ազատ ենք»:
Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։

No comments: