News.am. 7-10-2011- Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հոկտեմբերի 6-ին հրավիրյալ հյուրի կարգավիճակով ելույթ է ունեցել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը:Վերջինիս հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարցրել է, թե ինչ է լինելու Երուսաղեմի հայկական թաղամասերի կարգավիճակի հետ, նշելով, որ հայերը Երուսաղեմում ապրում են գրեթե անհիշելի ժամանակներից: Զոհրաբյանը նաեւ նշել է, որ Յասեր Արաֆաթն այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ուներ:
Ի պատասխան հայ պատգամավորի հարցի Պաղեստինի առաջնորդն ասել է. «Երուսաղեմը 1967 թվականից բռնազավթված է, այնպես ինչպես բռնազավթված են այլ տարածքներ: Այդ պատճառով Արեւմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Մեր` Պաղեստինի մայրաքաղաք Երուսաղեմը բաց է բոլոր բազմազան կրոնների համար: Սա գոյություն ունեցող համաձայնություն չէ, այլ ուղղակի կա նման ըմբռնում, որ այն, ինչ պատկանում է արաբներին` պետք է մնա արաբներին, այն, ինչ պատկանում է հրեաներին` պետք է մնա հրեաներին: Բայց բոլոր կրոններն իրավունք ունեն իրականացնել իրենց արարողություններն ազատորեն»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment