Thursday, October 13, 2011

Ա. Մութալիբով. «Ես ինձ զոհաբերել եմ»

Panorama.am. 13-10-2011- Մոսկվայում բնակվող Ադրբեջանի նախկին նախագահ, Սոցիալ դեմոկրատական կուսակցության համանախագահ Այազ Մութալիբովը ադրբեջանական «Media forum» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ինքն իրեն զոհաբերել է Ադրբեջան պետությանը և արդեն 19 տարի տանջվում է օտարության մեջ»:
«tia.az» կայքն ամբողջությամբ հրապարակել է հարցազրույցը, որում Ա.Մութալիբովը, մասնավորապես, ասում է. «Երկրից հեռանալս ավելի վաղ ձեռք բերված համաձայնության հիման վրա արված քայլ էր: 1992 թ-ին իրավիճակը բոլորովին այլ էր: Այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ հարկադրված էի հեռանալ երկրից: Ես պաշտոնում մնալու հնարավորություն ունեի: Կարող էի դա անել Սահմանադրության շրջանակում, օրենքի շրջանակում, ուժ գործադրել, օգտվել իշխանությունը պահպանող զինված ուժերից: Բայց ես գերադասեցի պետության, ժողովրդի ապահովությունը և հեռացա իշխանությունից: 19 տարի է` քաշում եմ դրա տանջանքը, վտարանդի եմ: Ես ինձ զոհաբերել եմ: Բայց դրա համար էլ քաջություն, սիրտ է պետք: Դա ամեն մարդու բան չէ...»:

No comments: